7717 դիտում
18:15 07-12-2018
«Տեսեք՝ ոնց եմ վրիցս գցում… ու տենց տակը ստորագրել ա». Սերգեյ Ղահրամանյան
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նամակը գրելուց առաջ ասել ա՝ նայեք, նայեք, տեսեք ոնց եմ վրիցս գցում… ու տենց տակը ստորագրել ա:
Հայկ Մարության ջան, մի քանի շաբաթ առաջ ամբողջ աշխատակազմին բացատրեցիք, որ ցրողական նամակներ ու պատասխաններ չտան: Մի՞ թե դժվար են հասկանում կամ էլ թե չեն հասկանում՝ հեռացրեք, մեզ նման մարդիկ պետք չեն:
Ի՞նչ ա նշանակում՝ գտնենք մեղավորին, հիմա եթե անձրև գա, ուժեղ սելավ լինի ու մի քանի բան էլ քանդվի, ո՞ւմ են պատասխանատվության ենթարկելու: Ամպերի՞ն, թե երկնքին: Ասենք՝ ինչո՞վ է մտածել այս նամակի հեղինակը:
Հովսեփ Կուբատյան ջան, շատ եմ խնդրում մեր անհանգստությունները փոխանցել քաղաքապետին, նման մարդիկ չեն հասկացել փոփոխությունների իմաստը ու պետք ա հեռու մնան քաղաքի կառավարումից: Ախր քաղաքապետը բառացիորեն ասեց՝ ցրողական պատասխաններ չի կարելի ուղարկել քաղաքացիներին:
Մի հատ աշխարհին հայտնի տարբերակ առաջարկեմ՝ քաղաքապետարանը/թաղապետարանը այդ վնասը գնահատել տա անկախ գնահատողի կողմից, նախահաշիվ կազմի, սարքի, վերականգնի, իսկ հետո հենց մեղավորին գտնեն գումարը պահանջեն:
Հեսա կասեն՝ Սերգեն բողոքում ա, չէ Սերգեն խելամիտ լուծում ա առաջարկում: Բայց եթե պետք լինի, կարող ենք նաև բողոքել:
Էս նամակ գրողը չի հասկացել, որ կարող ա գա մի օր ու իրան անգործության համար պատասխանատվության ենթարկեն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2296 դիտում
21:15 21-02-2022
Ահա տեսեք ձեր դաշնակցին, տեսեք ինչպես են գնահատում ձեզ և ձեր օգնությունը. Գարիկ Քերյան
9409 դիտում
22:15 24-03-2019
Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք. Սերգեյ Ղահրամանյան
1579 դիտում
14:37 22-06-2019
ՃՏՊ-ներից զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 8-ով. Սերգեյ Ղահրամանյան. Tert.am
Այս բաժնից
814 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)