Ալավերդի քաղաքում հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հոգևոր հովիվ, Տեր Միքայել քահանա Շաղոյանը հոգեհանգստի կարգ անցկացրեց, որին ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, քաղաքապետարանի աշխատակիցները, ուսումնական և այլ հաստատությունների ղեկավարներ և հասարակ քաղաքացիներ:
Այնուհետև բոլորը եկեղեցուց երթով շարժվեցին դեպի Անմեղ զոհերի հուշարձան, որտեղ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին և 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերի հիշատակը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի