Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծաղկեպսակ խոնարհեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում ծաղկեպսակ խոնարհեցին։
Կառավարության անդամները Գյումրիում արտագնա նիստ անցկացրին, որից հետո մասնակցելու են երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումների։
Ծաղկեպսակի խոնարհման արարողությունից հետո եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի կողմից հոգեհանգստի կարգ կմատուցվի՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին։