Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կազմել է 485.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.19 դրամ (աճել է 0.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 618.12 դրամ (աճել է 0.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.24 դրամ (նվազել է 0.03 դրամով):