«Լիվերպուլը» իր 126-ամյա պատմության մեջ լավագույն մեկնարկը ցույց տվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Բերնլիին»:
«Լիվերպուլը» առաջնությունը սկսել է առանց պարտության՝ 15 խաղում 12 հաղթանակ և 3 ոչ-ոքի: Դա ակումբի լավագույն մեկնարկն է իր 126-ամյա պատմության մեջ:
«Լիվերպուլը» վաստակել է 39 միավոր և ընթանում է 2-րդ տեղում՝ 2 միավորով ետ մնալով «Մանչեսթեր Սիթիից», որը նույնպես պարտություն չի կրել այս առաջնությունում:



