Կլոպը ճանաչվել է մարզաշխարհի լավագույն մարզիչ, «Լիվերպուլը»՝ լավագույն թիմ. BBC
Բրիտանական BBC մեդիաընկերությունն ամփոփել է 2020 թվականի արդյունքները:
Մարզաշխարհի լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, իսկ մերսիսայդյան ակումբը՝ լավագույն թիմ:
2019/20 մրցաշրջանում «Լիվերպուլը» 30 տարվա ընթացքում առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Կլոպի թիմը երկրորդ տեղը զբաղեցրած թիմից առաջ էր 18 միավորով: «Լիվերպուլը» տարավ լիգայում ամենավաղաժամ հաղթանակը՝ մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ:
«Իմ թիմը արժանի էր այս կոչմանը, քանի որ անհավանական աշխատանք են տարել: Դա թոփ-ակումբի տաղանդի, բնավորության, ցանկության և հզորության համատեղությունն էր: Պահը, երբ մենք չեմպիոն դարձանք, անհավանական էր:
Մենք ցանկանում ենք մեծ երեկույթ անցկացնել, երբ դա մեզ թույլատրեն: Դա որոշ ժամանակ կխլի, բայց, միգուցե այդ պահին մենք կկարողանանք ինչ-որ բան նվաճել: Տեսնենք:
Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ երկրպագուները նորից կհայտնվեն տրիբունաներում», ասել է Կլոպը:
Նշենք, որ «Լիվերպուլը» լավագույն թիմ է ճանաչվել 2001 թվականից ի վեր առաջին անգամ: