211652_close_icon
views-count1671 դիտում article-date 15:17 06-12-2018

Լևոն Շիրինյանի պնդմամբ՝ իրենց կուսակցությունը սրընթաց գնում է դեպի խորհրդարան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը պատրաստվում է հոգևորը, մշակույթն ու քաղաքակրթությունը սինթեզած տեղավորվել Ազգային Ժողովում: «[url=https://armenpress.am/arm/news/957122.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ իր կարծիքով իրենք սրընթաց գնում են դեպի խորհրդարան: «Քվեարկության օրն՝ առաջին հերթին քրիստոնեական արժեհամակարգով ապրող հայորդիները մեզ են ձայն տալու: Կարծում եմ, որ մեր օգտին քվեարկողը լինելու է արդյունաբերող դասակարգը, ովքեր կզարգացնեն երկրի արդյունաբերական ոլորտը: Մեզ հետ, հավանաբար, կլինի նաև մտավորականության այն շերտը, ովքեր Խորհրդային տարիներին տառապել են, բայց միևնույն ժամանակ ստեղծագործել»,- ասաց Շիրինյանը և հավելեց, որ իրենց ընտրողների ցանկում կարող է լինել նաև ինժեներական սեկտորը: Պատգամավորի թեկնածուն հստակ ընդգծեց, որ այս պահին մնացած 10 քաղաքական ուժի մեջ չի տեսնում այնպիսի գաղափարախոսություն, որը համապատասխանում է իրենց կարծիքին, այդ իսկ պատճառով նրանք չեն պատրաստվում կոալիցիա ստեղծել որևէ կուսակցության կամ դաշինքի հետ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր