211652_close_icon
views-count931 դիտում article-date 14:29 06-12-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, խարդախության 7, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 4-ական, կաշառակերության ու ծեծի 3-ական, անձի առևանգման, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, ինքնավնասման ու թմրանյութի իրացման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր