Խոշոր հաշվով տեղի է ունեցել մարդափոխություն. Սերժ Սարգսյանին փոխարինել է Ն. Փաշինյանը. Ա. Ռուստամյան
[url=https://www.tert.am/am/news/2018/12/05/Rustamyan/2864556?fbclid=IwAR1eZnYMCNpEP34pKp2quXeYz9LfkbiEfa20r2jYUyumAuM9s29iW9pNdNg]Tert.am[/url]-ը գրում է ԱԺ ընտրություններին մասնակից առաջին համարների հեռուստաբանավեճի ընթացքում ՀՅԴ առաջին համար Արմեն Ռուստամյանը նշեց, որ խոշոր հաշվով տեղի է ունեցել մարդափոխություն, և Սերժ Սարգսյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը:
«Եթե այս մակարդակի վրա մնա մեր գործը, ապա հիասթափությունը շատ արագ մեր ժողովրդի մեջ լայն տարածում է գտնելու: Մեր խնդիրն այն է, որ մենք իրական հեղափոխությունը շարունակենք և այն դարձնենք լիարժեք»,-ասաց նա՝ նշելով, որ այս հեղափոխությունը լիարժեք դարձնելու համար այն պետք է բոլորի համար տեսանելի լինի ու մտնի յուրաքանչուրի տունը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/05/Rustamyan/2864556?fbclid=IwAR1eZnYMCNpEP34pKp2quXeYz9LfkbiEfa20r2jYUyumAuM9s29iW9pNdNg]այստեղ[/url]