Երեք նախագահ ենք փոխել, բայց համակարգը պահպանվել է. Ա. Ռուստամյան. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:
Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
-Եթե պարզվի, որ եռյա՞կն է ճիշտ, որ իշխանությունն իրականում սահմանադրական փոփոխություններով փորձում է վերարտադրվել, իսկ եռյակը փորձում է գնալ իշխանափոխության, բայց մյուս ուժերը չեն սատարում իրեն:
Եթե պահպանվում է գործող համակարգը, վերարտադրում տեղի է ունենում այսպես, թե այնպես, անկախ նրանից, թե ում անունը կլինի նախագահի պաշտոնին: Մենք երեք նախագահ ենք փոխել, բայց համակարգը պահպանվել է: Սա չեն ուզում մարդիկ հասկանալ:
-Այսինքն դուք էլ եռյակի՞ն եք մեղադրում, որ իրենք են նպաստում իշխանության վերարտադրմանը՝ դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին:
Իհարկե, որովհետև համակարգի պահպանումը նշանակում է վերարտադրման գործընթացի շարունակություն: Նոր փուլ պիտի սկսվի երկրում: Հակառակ պարագայում նույն վիճակն է լինելու: Պարզ հարց եմ տալիս, մեկը թող ինձ բացատրի, թե ինչո՞ւ 3 նախագահից ժողովուրդն այս կամ այն չափով դժգոհել է, հիմա պիտի չդժգոհի՞ 4-րդից:
-Եթե 7 կետերը կատարվեն, սահմանադրական փոփոխություններից հետո կոալիցիա կկազմե՞ք ՀՀԿ-ի հետ:
Մենք ձեռքներս քշտած կմտնենք այդ գործընթացի մեջ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում