211652_close_icon
views-count5240 դիտում article-date 23:09 05-12-2018

Նիկոլ Փաշինյանը թվարկեց Հայաստանում վերջին 6-7 ամսում տեղի ունեցած կարևոր փոփոխությունները

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած այն կարևոր փոփոխություններն ու որոշումները, որ տեղի են ունեցել վերջին 6-7 ամսում: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/957041.html]«Արմենպրես»[/url]-ը, Փաշինյանն ասաց. «Նախ, 20 և 10 դրամով համապատասխանաբար էժանացել են գազն ու լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար: Ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի՝ խմելու ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը չի թանկանա: 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է հուլիսի 1-ից, ևս 200 հազարի աշխատավարձը կբարձրանա 2019 թվականի ընթացքում»: «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համարը հայտնեց, որ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստները ավելանում են հունվարի 1-ից: «Հայտնի 1000 դրամների ֆոնդը, որը հայրենիքի պաշտպանների համար էր, 2 տարով իր ազդեցությամբ հետ է գնացել և տարածվում է ոչ թե 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած, այլ 2016 թվականի դեպքերի վրա: Բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի՝ մինչև 5 տոկոս, իսկ նորակառույց բնակարանների պարագայում, ըստ էության, անտոկոս վարկեր են տրվում»,- նշեց նա: Փաշինյանը հայտնեց, որ բարձրացել են անշարժ գույքի գներն ու գործարքները: «125 հազար մարդու վարկային պատմություն մաքրվել է, նրանք երաշխավորներ են և վարկառուներ: Երկրորդ երեխայի միանվագ նպաստը եռապատկվել է: 38 հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը: Վերացել են տնտեսական մենաշնորհները: Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծվել է, երթևեկության կանոնների տուգանքների համաներում է եղել, 150 հազար մարդուն ներվել է 130 մլրդ դրամ տուգանք»,- ասել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում բանավեճի փաստն արդեն աննախադեպ է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ:

Նմանատիպ նյութեր