211652_close_icon
views-count3506 դիտում article-date 23:42 04-12-2018

Ռոնալդուի քույրը «Ոսկե գնդակի» մասին. ֆուտբոլային աշխարհը հիվանդ է մաֆիայի պատճառով

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Էլմա Ավեյրուն, մեկնաբանել է «Ոսկե գնդակի» հանձնման արարողության արդյունքները: Մրցանակը սռացավ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիրը, իսկ Ռոնալդուն գրավեց 2-րդ տեղը: «Ցավոք սրտի, ֆուտբոլային աշխարհը հիվանդ է մաֆիայի և խելահեղ փողերի պատճառով: Ես և շատ ուրիշները ցանկանում ենք արդարությու տեսնել: Աստծո ուժն ավելի զորեղ է, քան՝ այս կեղտը: Աստված կարող է չշտապել, սակայն նա երբեք չի սխալվում», գրել է Ավեյրուն իր ինստագրամում, տեղադրելով Ռոնալդուի լուսանկարը: Կրիշտիանուի երկրորդ քույրը՝ Կատյա Ավեյրուն, նույնպես հրապարակել է եղբոր լուսանկարը՝ «Ոսկե գնդակով» և գրել. «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նրանց համար, ովքեր ֆուտբոլից բան են հասկանում: Ֆուտբոլի ապագան ինձ անհանգստացնում է»:

Նմանատիպ նյութեր