Տեղի ունեցավ «Լոռի» թիմի վետերանների և Հայաստանի «Արարատ» հավաքականի վետերանների միջև ֆուտբոլային ընկերական հանդիպում. թեժ պայքարում մեկ գնդակի առավելությամբ հաղթող ճանաչվեց «Արարատ»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 1-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել «Լոռի» թիմի վետերանների և Հայաստանի «Արարատ» հավաքականի վետերանների միջև ֆուտբոլային ընկերական հանդիպում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆուտբոլային լարված պայքարում «Արարատ» թիմը 3:2 հաշվով պարտության մատնեց «Լոռի» թիմին:
Հյուրերը, որոնց մեջ էին նաև «Արարատ» թիմի մասնակիցներ, Վանաձորի ակադեմիայի փոխտնօրեն Արմեն Փիրումյանի կողմից արժանացան ջերմ ընդունելության։
Նպատակը՝ ֆուտբոլի մասսայականացումն էր, զարգացումը, հետաքրքրությունը ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի