211652_close_icon
views-count2367 դիտում article-date 15:25 04-12-2018

«Ռեալը» «Ոսկե գնդակ» ստացած խաղացողների քանակով դուրս եկավ առաջին տեղ

«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձավ «Ոսկե գնդակ-2018»-ի հաղթող: Խորվաթ ֆուտբոլիստը գերազանցեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: Մոդրիչը «Ռեալի» պատմության մեջ 7-րդ խաղացողն է, որը նվաճեց այդ մրցանակը: Մինչ այդ «Ոսկե գնդակի» արժանացել էին Ալֆրեդո դի Ստեֆանոն (1957, 1959), Ռայմոն Կոպան (1958), Լուիշ Ֆիգուն (2000), Ռոնալդոն (2002), Ֆաբիո Կանավարոն (2006) և Կրիշտիանու Ռոնալդուն (2013, 2014, 2016, 2017): Մադրիդյան ակումբը շրջանցեց «Բարսելոնային», «Յուվենտուսին» և «Միլանին», որոնք պատմության մեջ 6-ական դափնեկիր են ունեցել: Իսկ «Ոսկե գնդակների» քանակով «Ռեալը» հավասարվեց «Բարսելոնային»՝ 11-ական:

Նմանատիպ նյութեր