Մեսին մեկ ակումբում խփած գոլերի քանակով պատմության մեջ դուրս եկավ երկրորդ տեղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 12-ր տուրում դուբլի հեղինակ դարձավ «Բետիսի» հետ խաղում (3:4):
Արգենտինացին կատալոնական ակումբի կազմում իր գոլերի քանակը հասցրեց 566-ի: Դա ֆուտբոլի պատմության մեջ մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով երկրորդ ցուցանիշն է:
Այժմ Մեսին այդ ցուցանիշով զիջում է միայն Պելեին, որը «Սանթոսի» կազմում խփել է 643 գնդակ:
Մեսին իրենից ետ է թողել Հերդ Մյուլլերին («Բավարիա», 565 գոլ), Էյսեյբիոյին («Բենֆիկա, 476 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուին («Ռեալ», 450 գոլ) և Յան Ռաշին («Լիվերպուլ», 349 գոլ):