Լուկա Մոդրիչ. Փառք Աստծո, որ Մարադոնան մեր դեմ չի խաղալու
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում` «Նապոլիի» հետ խաղից առաջ իր հարգանքն է արտահայտել իտալական ակումբի լեգենդ Դիեգո Մարադոնայի հանդեպ:
«Մարադոնան ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է: Հրաշալի մարդ և ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը, որին ես տեսել եմ ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի մրցանակաբաշխությանը:
Մենք ուրախ են, որ նա [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/14/1058800/]ներկա է լինելու[/url] «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում, բայց փառք Աստծո, որ Մարադոնան մեր դեմ չի խաղալու: Դրա համար ենք ուրախ», ասել է Մոդրիչը: