Անտուան Գրիզման. Երևի, Չեմպիոնների լիգան ավելի կարևոր է աշխարհի առաջնությունից
«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը իր կարծիքն է հայտնել Փարիզում կայացած միջոցառման ժամանակ, երբ «Ոսկե գնդակ-2018»-ը պետք է շնորհեին «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:
«Ես իմ երկրում եմ, ուրախ եմ այստեղ լինել: Սա լավ երեկո է և ես ցանկանում դրանից հաճույք ստանալ:
Տեսնենք, թե ինչպես կբաշխվեն ձայները: Ափսոս, որ ոչ բոլորն են եկել, սակայն իմ համար սա կարևոր արարողություն է:
Ամոթ կլինի, եթե մրցանակը ֆրանսիացու չհանձնվի: Երևի, Չեմպիոնների լիգան ավելի կարևոր է աշխարհի առաջնությունից: Տեսնենք», ասել է Գրիզմանը այն պահից առաջ, երբ Մոդրիչին հայտարարեցին հաղթող: