Այս ԱԺ-ն այլևս չի հասցնի քննարկել Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համար, սակայն պարզ է, որ այս խորհրդարանն այլևս չի հասցնի քննարկել գլխավոր դատախազի միջնորդությունը, դրան համաձայնություն տալու կամ մերժելու համար:
Դատախազի միջնորդությունը քննարկելու համար պետք է հրավիրվի արտահերթ նիստ, սակայն խորհրդարանի ղեկավարությունը հասկանում է նման նախաձեռնության անհեռանկարայնությունը՝ քվորում ապահովելու անհնարինությունից ելնելով, և հանդես չի գա արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: