44139 դիտում
23:22 03-12-2018
Արտակարգ դեպք Երևանում. անչափահաս տղան դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ. կասկածյալը 18-ամյա աղջիկ է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 17-ամյա Վ. Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 17-ամյա Ա. Ա.-ին դանակահարելու կասկածանքով ոստիկանությունը բաժին է բերման ենթարկել Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 18-ամյա Արմինե Հ.-ին, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ