Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստին մահացած են գտել գետի ափին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Լոմակինին մահացած են գտել 2 օր անհետ կորած մնալուց հետո: Ակումբը հաստատել է այս տեղեկությունը:
Երիտասարդ խաղացողի մարմինը հայտնաբերել են Մոսկվայի հարավում՝ գետի ափին: Նրան գտել են տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանները: Նրանք բժիշկներ են կանչել, որոնք՝ ժամանելով դեպքի վայր, արձանագրել են տղայի մահը:
Երկու օր առաջ Լոմակինը դուրս է եկել տնից, որպեսզի բուժննում անցնի «Լոկոմոտիվի» մարզաբազայում, այնտեղ էլ գիշերել է, որից հետո նրա հետ կապը կորել է:
Վերջինը նրան տեսել է ընկերը, որի հետ միասին ալկոհոլային խմիչք են օգտագործել և տաքսիով շրջել:
Նախնական տվյալներով, Լոմակինի մահվան պատճառ է դարձել գերսառեցումը:


