19-ամյա զինծառայողը գետի ափին ինքնասպանության փորձ է կատարել
19-ամյա Անդրանիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, գումարտակի տարածքում գտնվող գետի ափին ածելիով կտրվածքներ է կատարել իր աջ և ձախ նախաբազուկների շրջանում, որը հանգեցրել է զինվորական պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցման:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը վարույթ է ընդունվել Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղկատվական համակարգից: