Իսրայելը մրցույթ է հայտարարել Հորդանան գետի Արևմտյան ափին 283 բնակարանի կառուցման համար
Իսրայելի հողային վարչությունը մրցույթ է հայտարարել Հորդանան գետի Արևմտյան ափին 283 բնակարանի կառուցման համար: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Իսրայելը որոշում է ընդունել Հորդանան գետի Արևմտյան ափին 400 հեկտար հողատարածք յուրացնելու մասին, ինչը հարուցել էր ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դժգոհությունը: