Ջորդան Փիքֆորդը ներողություն է խնդրել արտառոց գոլ բաց թողնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդը մեկնաբանել է իր սխալը՝ ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղի 96-րդ րոպեին, որի պատճառով թիմը գոլ բաց թողեց և պարտվեց 0:1 հաշվով:
«Ես հոգեբանորեն ուժեղ եմ, այնպես որ կհաղթահարեմ այս սխալը: Ցանկանում եմ ներողություն խնդրել «Էվերթոնի» երկրպագուներից:
Կարծում եմ, որ մեր երկրպագուները տեսնում են «Էվերթոնի» առաջընթացը՝ որպես թիմ, տեսնում են այն պահերն ու ֆուտբոլը, որը ցուցադրում ենք:
Երբեմն դարպասապահները արդյունավետ սխալներ են թույլ տալիս: Ցավոք, այս անգամ այն ինձ հետ տեղի ունեցավ», ասել է Փիքֆորդը: