Ֆրանսիայի նախագահը ներողություն է խնդրել Ալբանիայի վարչապետից արտառոց սխալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամիից՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Ֆրանսիա-Ալբանիա խաղից (4:2) խաղից առաջ օրհներգի հետ կապված միջադեպի համար:
Խաղից առաջ կազմակերպիչները շփոթել էին հիմնը. ալբանական օրհներգի փոխարեն հնչել էր Անդորայի օրհներգը: Ալբանիայի հավաքականի խաղացողները հրաժարվել էին խաղալ, մինչև իրենց երկրի օրհներգը չհնչի:
Դրանով միջադեպը չի ավարտվել. հաղորդավարը ստադիոնում սխալի համար ներողություն է խնդրել... Հայաստանից:
«Նախագահ Մակրոնը իր անկեղծ ներողությունն է խնդրել մեր պետական հիմնի հետ կապված Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սկանդալային սխալի համար», իր թվիթերում գրել է Ալբանիայի վարչապետը: