211652_close_icon
views-count6508 դիտում article-date 21:38 02-12-2018

Անգլիա. «Արսենալը» ֆանտաստիկ հաղթանակ տարավ և շարունակեց անպարտելի հանդիպումների շարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆանտաստիկ հանդիպում կայացավ Լոնդոնում, որտեղ Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» ընդունել էր «Տոտենհեմին»: Հյուսիլոնդոնյան դերբին փառահեղ ստացվեց: Անհաշտ մրցակիցների այս խաղում առաջինը աչքի ընկավ «Արսենալը». արդեն 10-րդ րոպեին Վերտոնգենը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և մրցավարը 11 մ. հարված նշանակեց, որը դիպուկ իրացրեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Դրանից հետո «Արսենալը» մի քանի հիանալի պահ ստեղծեց, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը: Արդյունքում 30-րդ րոպեին Դայերը հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց արդեն «Տոտենհեմը» ստացավ 11 մ. հարվածի իրավունք, որն իրացրեց Հարի Քեյնը: Ընդմիջմանը «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին միանգամից երկու փոփոխություն կատարեց. դաշտից դուրս եկան Հենրիխ Մխիթարյանն ու Ալեքս Իվոբին, որոնց փոխարինեցին Արոն Ռեմզին և Ալեքսանդր Լյակազետը: Ինչպես հետո պարզվեց, այս փոփոխությունները վճռեցին հանդիպման ելքը: Նախ, 56-րդ րոպեին Ռեմզիի փոխանցումից հետո Օբամեյանգը ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը: 75-րդ րոպեին Ռեմզիի փոխանցումից հետո արդեն Լյակազետը «Արսենալին» առաջ մղեց: Իսկ հանդիպման վերջակետը 77-րդ րոպեին դրեց «Արսենալի» ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան՝ 4:2: Այսպիսով, այս հիանալի հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 30 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև «Տոտենհեմը», որը գոլերի տարբերությամբ զիջում է իր անհաշտ մրցակցին և 5-րդ տեղում է: Նշենք, որ «Արսենալը» շարունակում է բոլոր մրցաշարերում իր անպարտելի հանդիպումների շարքը՝ այն հասցնելով 19-ի, որն այս պահին ամենաերկարն է Եվրոպայի թոփ-առաջնություններում: [b]Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր [/b] «Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 4:2 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 10, 11մ, 56, Ալեքսանդր Լյակազետ, 75, Լուկաս Տորեյրա, 77 – Էրիկ Դայեր, 30, Հարի Քեյն, 34, 11մ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր