«Բարսելոնան» անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 26-ի և մոտ է նոր ռեկորդին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Ատլետիկոյին» և իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 26-ի:
Առաց պարտություների ավելի երկար սերիա է ունեցել Ռինուս Միխելսի «Բարսելոնան»` 1973/74 մրցաշրջանում (27 խաղ) և Գվարդիոլայի թիմը` 2010/2011 մրցաշրջանում (28 խաղ):
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 51 միավոր և 3 միավորով առաջ անցավ «Ատլետիկոյից»` ունենալով 1 խաղ պակաս: