«Ռեալը» իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 38-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց «Սևիլյային»:
Մադրիդյան ակումբը բոլոր մրցաշարերում իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 38-ի (29 հաղթանակ, 9 ոչ-ոքի) և մոտեցավ իսպանական ֆուտբոլի պատմության ռեկորդին, որը պատկանում է «Բարսելոնային»: 2015/16 մրցաշրջանում կատալոնացիները չէին պարտվել 39 հանդիպում անընդմեջ:
Վերջին անգամ «Ռեալը» պարտվել է 2016 թվականի ապրիլի 6-ին` Չեմպիոնների լիգայում 0:2 հաշվով պարտվելով «Վոլֆսբուրգին»:
Հունվարի 7-ին մադրիդիցիները Իսպանիայի առաջնության շրջանակներում կընդունեն «Գրանադային»: