Հետաքննությունը դիմել է Կոկորինի և Մամաևի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու հարցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում հետաքննչական մարմինը դիմել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացողներ Ալեքսանրդ Կոկորինի և Պավել Մամաևի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու հարցով:
«Դատարանին ներկայացվել է քննիչի միջնորդությունը՝ Մամաևի, Կոկորին եղբայրների և Պրոտասովիցկիի կալանքը մինչև փետրվարի 8-ը երկարաձգելու հարցով», հայտարարել են դատարանում:
Բոլոր մեղադրյալների հանդեպ հետաքննության միջնորդությունը դատարանը կքննարկի դեկտեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ Կոկորինն ու Մամաևը կալանավորվել էին դեկտեմբերի 8-ին: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խմբակային խուլիգանություն» և «ծեծ» հոդվածներով: Ֆուտբոլիստներին սպառնումէ մինչև 7 տարվա ազատազրկում: