2083 դիտում
16:30 25-11-2019
Գաղտնիք չէ, թե ինչ ճնշում կա այս քրեական գործի նկատմամբ. փաստաբանը` Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/11/25/khachatryan/3148270?fbclid=IwAR1WPdccyYsnzG2wU22BNolvtXKIqSpC4Mbls6lNyzUby0kOE1NVo5_ze60]Tert.am[/url]-ը գրում է. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդության վերաբերյալ որոշումը:
Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումը բավականին սպասելի էր իրենց hամար: «Դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի միջնորդությունը, և Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով: Գաղտնիք չէ, թե ինչ ճնշում կա այս քրեական գործի նկատմամբ, և շատ մեծ համարձակություն է պետք է այսօրվա դատական իշխանության համար, որ այս գործով արդար որոշում կայացնեն»,-ասաց նա:
Փաստաբանն ասաց, որ այն մեղադրանքով առաջադրված վնասի չափը, որը պատճառվել է, դեռևս վաղուց ամբողջ ծավալով գտնվում է Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին, և ամբողջությամբ չեզոքացված են այն ռիսկերը, թե Կարեն Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի կամ կխուսափի քննությունից:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/11/25/khachatryan/3148270?fbclid=IwAR1WPdccyYsnzG2wU22BNolvtXKIqSpC4Mbls6lNyzUby0kOE1NVo5_ze60]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3286 դիտում
21:59 30-11-2018
Հետաքննությունը դիմել է Կոկորինի և Մամաևի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու հարցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին