Կոկորինի և Մամաևի կալանքը երկարաձգեցին մինչև սեպտեմբեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում կայացավ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ, «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևի գործով դատական նիստը:
Ֆուտբոլիստների կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվեց մինչև սեպտմբերի 25-ը: Նրանք մեկուսարանում են գտնվում Մոսկվայում ծեծկռտուքների և մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելու երկու դեպքով:
Մեղադրող կողմը միջնորդել էր ֆուտբոլիստների կալանքը երկարաձգել ևս կես տարով՝ մինչև սեպտեմբեր:
Գործի կրկնակի լսումը նշանակվել է ապրիլի 9-ին: