211652_close_icon
views-count1082 դիտում article-date 14:16 29-11-2018

Նոր ծրագիր՝ թղթե արտադրատեսակների արտադրության ոլորտում

Կառավարությունը մաքսատուրքից ազատել է «Էդգար փարթներս» ընկերությանը, որը մասնագիտացված է մշակող արդյունաբերության բնագավառում, իսկ ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է թղթե արտադրատեսակների արտադրության և տպագրության ոլորտում։ 2016-2018թթ. ընթացքում արդեն իսկ իրականացվել է 384 մլն 500 000 դրամի ներդրում, իսկ մինչև 2020թ.-ի ավարտը նախատեսվում է իրականացնել մոտ 450 մլն դրամի ներդրում: Արդեն իսկ ստեղծվել է 5 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 7-10 նոր աշխատատեղ՝ 80 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 950 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Նմանատիպ նյութեր