5329 դիտում
10:26 29-11-2018
Ընտրությունները փակուղի են մտցնում․ արդյունքներ չեն լինելու, դա պարզ է արդեն հիմա․ Տրոֆիմչուկ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումն արդեն ուշացած է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին, որի ընթացքում կրկին քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը:
Խոսելով ներքաղաքական զարգացումներից և պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավից՝ ռուս քաղաքագետն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր է դառնում և ոչ թեթև, ինչպես գուցե ոմանց թվա, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»:
Ըստ նրա, նրանք սպասում են, թե երբ կգա առաջին լուրջ ճգնաժամը, և առաջին հերթին վստահության ճգնաժամը քաղաքացիների հիմնական, կրիտիկական կարևոր զանգվածի մոտ:
«Այդ ժամանակ կսկսվի իրական հակազդեցություն «նոր ռեժիմին»: Ի դեպ, սպասվող ընտրությունները փակուղի են մտցնում հենց Փաշինյանին ու նրա կողմնակիցներին, այլ ոչ թե Նիկոլ Վովաևիչի հակառակորդներին, քանի որ արդյունքների բացակայությունը վերագրել ինչ-որ կոռուպցիոներների մեկ ամսից չի հաջողվելու: Իսկ արդյունքներ չեն լինելու, դա պարզ է արդեն հիմա. հետսովետական տարածքում շատ են եղել նմանատիպ օրինակներ պարզ բանաձև ձևակերպելու համար: Ինքնին քարոզարշավը քիչ թե շատ սովորական է լինելու, քանի որ մնացած բոլորը սկսվելու է դրանից հետո: Թավշյա հեղափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենևին էլ չի ավարտվի: Ուստի Նիկոլ Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը խորհրդարանում հատուկ, ռազմավարական նշանակություն չի ունենա: Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է փոխել տարիֆները և գները, կոպիտ ասած «կերակրել» մարդկանց: Իսկ քվեատուփերի տակ, ինչպես հայտնի է, ոչ ուտելիք կա, ոչ էլ էժան բենզին»,- ասաց Տրոֆիմչուկը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5496 դիտում
10:30 20-03-2018
Պուտինը Ռուսաստանը վտանգավոր փակուղի է մտցնելու, որը չափազանց վտանգավոր է. «168 ժամ»
2112 դիտում
10:59 18-06-2019
«Սառնարանի» սառույցը սկսել է հալվել. իրավիճակը գլորվում է դեպի նոր պատերազմ. Գրիգորի Տրոֆիմչուկ․ «Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը