2379 դիտում
13:28 08-05-2018
Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, ընտրությունները չեն կեղծվելու, արհեստական մենաշնորհներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում նոր ձևավորվելիք կառավարության առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանում, Արցախում և սփյուռքում ձևավորել ազգային համերաշխության մթնոլորտ: Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նոր կառավարության խնդիրն է լինելու նաև Հայաստանում օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:
«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր ուզած բիզնեսով և վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:
Նա հավաստիացրեց, որ Հայաստանում հաստատվելու է օրենքի և իրավունքի գերակայություն: «Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Եվ ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ այս ամենը իրականացվելու է առանց վենդետաների: Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայաստանում»,- ընդգծեց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Գրանցվել է 100 պատգամավոր:
Նմանատիպ նյութեր
2633 դիտում
15:27 31-01-2019
Չկան արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից. Տիգրան Խաչատրյան
5154 դիտում
21:53 26-06-2018
Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ Հայաստանում դատարաններն ազատ են, արտոնյալներ չեն լինելու
1828 դիտում
16:32 31-10-2019
Ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, պարզ է, բայց որ դպրոցներում էլ կան, դա պրոբլեմ է. Փաշինյան
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը