2040 դիտում
20:24 28-11-2018
ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Առաքելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 2 անդամ՝ Կորյուն Առաքելյանը և Ահարոն Մակարյանը։ Հանձնաժողովում ընդգրկված 43 անդամների մեծ մասը քվեարկել է Կորյուն Առաքելյանի օգտին։ Այսպիսով, ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել գրող, հրապարակախոս, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը։
Վերջինս իր ելույթում կարևորել է մարզերի համաչափ զարգացումը՝ առանձնացնելով հատկապես սահմանամերձ-սահմանապահ համայնքները, անդրադարձել է համայնքների խոշորացման խնդիրներին՝ նշելով, որ այդ գործընթացը պետք է լինի համակարգված և ոչ հախուռն։ Առաքելյանը խոսել է նաև հանձնաժողովի առաջիկա անելիքների մասին։
Նիստը վարել են Հանրային խորհրդի անդամներ Աշոտ Հակոբյանն ու Յուրի Ջավադյանը։
[b] ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1328 դիտում
14:00 31-03-2014
Տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին