211652_close_icon
views-count29690 դիտում article-date 17:05 18-04-2015

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի և Սուրիկ Խաչատրյանի` Լիցկայի՝ Երուսաղեմում անցկացրած օրերից

ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, Զորավար Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, Երուսաղեմից մեկնել են Վրաստան: Մեր տեղեկություններով՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հետ համատեղ Վրաստանում եւս Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսված, որտեղ գեներալները իրենց մասնակցությունն են ունենալու: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը բացառիկ լուսանկարներ է ձեռք բերել Երուսաղեմում նրանց անցկացրած օրերից, որոնք ներկայացնում ենք ստորեւ. Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Սուրբ Զատկի տոների կապակցությամբ Երուսաղեմում են գտնվում Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը: Նրանց էր միացել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց Միաբանությունից: Այցի ընթացքում զորավարները Քրիստոսի Լույս Գերեզմանի վրա աղոթք են բարձրացրել առ Աստված մեր երկրի խաղաղության եւ սահմանին կանգնած հայ զինվորների համար: Զորավարների նվիրած Խաչը պետք է տեղադրվեր Երուսաղեմի Հայոց Պատրիարքության "Պարոնտէր" կոչվող հողակտորի վրա՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի: Զորավարները մասնակցել ենՍ. Հարության տաճարի մեջ անցկացված Լուսահանության արարողությանը: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, այցի նպատակը, նախ եւ առաջ, երկրի եւ սահմանին կանգնած զինվորի համար աղոթք հղելն է Հիսուսի գերեզմանին: Բացի այդ, Մանվել Գրիգորյանը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար էր նվիրել Երուսաղեմի հայ համայնքին: Այցի ընթացքում գեներալը մասնակցելու էր նաեւ Երուսաղեմի՝ հայկական համայնքին իր կողմից նվիրած խաչքարի բացմանը, որտեղ ներկա են լինելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեւորականներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր