211652_close_icon
views-count1781 դիտում article-date 16:03 28-11-2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մեկնել է Փարիզ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 28-30-ը մեկնել է Փարիզ՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով մասնակցելու Միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին: Միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և ամփոփում է Միության տարեկան գործունեությունն անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:

Նմանատիպ նյութեր