2191 դիտում
15:44 10-04-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ ապրիլի 9-ին հյուրընկալվել են Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները: Բաց դաս-քննարկումը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Հանդիպում-քննարկման ընթացքում Արմեն Հարությունյանն ուսանողներին ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության հիմնական գործառույթները, հարկադիր կատարողի մասնագիտության դերն ու նշանակությունն իրավական համակարգում, անդրադարձել է կատարողական վարույթների առանձնա-հատկություններին և ներկայացրել Ծառայության փորձը միջազգային ասպարեզում, որից հետո պատասխանել է ուսանողների հարցերին:
Հանդիպումից հետո ուսանողները շրջել են Ծառայության մի քանի բաժիններում, ծանոթացել դրանց աշխատանքներին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Մասնավորապես՝ այցելել են Իրավաբանական, Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, ինչպես նաև Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժին, շրջել են նաև Ծառայության արագ սպասարկման գրասենյակում:
Այցի շրջանակներում ուսանողները եղել են նաև Ծառայության թանգարանում և ծանոթացել դրա 20-ամյա պատմությանը՝ հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
13:10 07-05-2019
ՀՀ նախագահը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
2650 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
811 դիտում
09:16 15-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
2161 դիտում
23:28 14-01-2025
Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ