211652_close_icon
views-count1181 դիտում article-date 15:24 28-11-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 6-ական, յուրացման կամ վատնման 4, կողոպուտի, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու թմրամիջոցի մաքսանենգության 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինմթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի ու սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 4 հետախուզվող: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և բնակարանային գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր