211652_close_icon
views-count4745 դիտում article-date 18:51 27-11-2018

Սադիո Մանե. Մարդը երդվել էր, որ տեսագրությունը չի հրապարակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն պատմել է այն մասին, թե ինչպես է հայտնվել տեսանյութը, որտեղ նա Լիվերպուլի մզկիթներից մեկում լվանում է տուալետը: «Ես մահմեդական եմ, օրը հինգ անգամ աղոթում եմ և հնարավորության դեպքում դա անում եմ մզկիթում: Մի անգամ հանդիպեցի իմ գանացի լավ ընկերոջը: Ես նրան տուն հրավիրեցի՝ թեյ խմելու, սակայն նա պատասխանեց, որ պետք է աշխատի, մզկիթում տուալետ մաքրի: Ես նրան ասացի, որ դա միասին կանենք: Այդ ժամանակ ինչ-որ մեկը մեզ նկարահանեց, ես այդ մարդուն խնդրեցի տեսանյութը չհրապարակել: Նա երդվեց ինձ, որ չի հրապարակի, իսկ արդեն հաջորդ օրը ամբողջ համացանցը հեղեղված էր այդ տեսանյութով: Բայց դա սարսափելի չէ: Ինձ համար դա նորմալ է, ես եկել եմ Սենեգալի հարավում փոքրիկ գյուղից: Հայրս այնտեղ իմամ էր: Նա մահացել է, երբ ես 11 տարեկան էի և ինձ մեծացրել են մայրս, քեռիս և տատս: Պատանի հասակում ես աշխատում էի դաշտում, որտեղ բրինձ են աճեցնում: Եվ հիմա էլ եմ դա անում, երբ ամեն ամառ տուն եմ վերադառնում: Նման որակը, ինչպես՝ խոնարհությունը, կարևոր է գյուղում. մենք չենք զավզակում, այլ լսում ենք մեծերին, երբ նրանք խոսում են», ասել է Մանեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր