211652_close_icon
views-count19967 դիտում article-date 12:45 27-11-2018

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 59-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի բնակիչ՝ 59-ամյա Արսեն Սվյազյանը Նոր-Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ի կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 90 NN 991 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նոր-Գեղի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գարիկ Հովասափյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն որոշ ժամանակ անց վրարթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիքյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Հետաքննիչի որոշմամբ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Ավտոմեքենան էլ հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր