Անգելա Մերկելը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Իսրայելի ու Պաղեստինի իշխանություններին լուծել Երուսաղեմի կարգավիճակի հարցը և բանակցությունների սեղանի շուրջ նստել։
Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունից հետո այսօր բախումներ են սկսվել իսրայելցի ուժայինների և պաղեստինցիների միջև, ինչի ժամանակ վիրավորվել է 50-ից ավելի պաղեստինցի։ Բախումները տեղի են ունեցել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Գազայի հատվածում։