4452 դիտում
15:36 04-09-2017
BRICS-ի երկրները կոչ են արել դադարեցնել բախումները Եմենում և նստել բանակցային սեղանի շուրջ
Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի երկրների (BRICS) ղեկավարները մտահոգություն են հայտնել Եմենում շարունակվող արյունալի բախումների առնչությամբ և կոչ արել դադարեցնել դրանք ու ճգնաժամը կարգավորել բանակցությունների միջոցով։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, BRICS-ն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել։
«Մենք մտահոգություն ենք արտահայտում՝ կապված Եմենում տիրող իրավիճակի հետ և պնդում, որպեսզի բոլոր կողմերը դադարեցնեն մարտական գործողություններն ու վերսկսեն բանակցությունները, որոնց աջակցում է ՄԱԿ-ը»,-ասված է հայտարարության մեջ։
Հիեցնենք, որ զինված հակամարտությունը այդ երկրում սկսվել է 2014 թվականին ու շարունակվում է մինչ օրս։ Հակամարտության մի կողմում հուսնի ապստամբներն են՝ «Անսար Ալլա» շիա շարժումից, մյուս կողմում՝ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհիին աջակցող բանակի մի մասը, իսկ երրորդ կողմում՝ կառավարական զորքերն ու աշխարհազորայինները՝ հավատարիմ գործող նախագահ Աբդ Ռաբբա Մանսուր Հադիին։
Կառավարական զորքերին աջակցում են օդից և ցամաքի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը։
Նմանատիպ նյութեր
6373 դիտում
22:13 07-12-2017
Անգելա Մերկելը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ
Այս բաժնից
583 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
610 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1225 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN