211652_close_icon
views-count682 դիտում article-date 09:59 10-11-2026

Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում․ Oragir.News

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի համատիրությունների համակարգը «պորտաբույծ» որակելուց և բարեփոխումների հրահանգներից հետո, ուշադրության կենտրոնից դուրս են մնացել մարզերում գործող կառույցները։ Այնինչ, մարզային նորակառույցներում իրավիճակն ավելի քան մտահոգիչ է։

Օգտվելով օրենսդրական բացերից և վերահսկողության բացակայությունից՝ կառուցապատողների կողմից ձևավորված համատիրությունները սեփական կամայական սակագներն են թելադրում բնակիչներին, իսկ դժգոհությունների դեպքում՝ անցնում բացահայտ «պատժիչ» գործողությունների։

Այս մասին ահազանգում է փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը, ով ներկայացնում է Ծաղկաձորի «Ալվինա» համալիրի (նորակառույց բազմաբնակարան շենք) բնակիչների շահերը։ Շենքի սպասարկումն իրականացնում է կառուցապատողի կողմից ընտրված «Օլիմպռեզիդենս» համատիրությունը։

Ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի՝ եթե նորակառույց շենքի բնակիչները սահմանված ժամկետում իրենք չեն ընտրում կառավարման մարմին, կառուցապատողն իրավունք ունի շենքի կառավարումը փոխանցել իր նախընտրած համատիրությանը։ Հենց այստեղ էլ սկսվում են չարաշահումները։

«Քաղաքապետ Ավինյանը անդրադարձավ բացառապես Երևանում գործող համատիրություններին, բայց ստացվեց, որ մարզերում կան համատիրություններ, այդ թվում՝ նորակառույցներին կից գործող համատիրություններ, որոնք մնացին այս փոփոխությունների հրահանգից դուրս։ Նորակառույց շենքերի կողմից ընտրված համատիրությունները, իմ կարծիքով, կոնկրետ նպատակ են հետապնդում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Թարջիմանյանը, ով նաև տվյալ շենքի բնակիչ է։

Փաստաբանի փոխանցմամբ՝ շենքը գնելուց հետո միայն բնակիչները պարզել են, որ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները (կաթսայատունը, պոմպակայանը) չեն փոխանցվել բնակիչների համատեղ սեփականությանը կամ մասնագիտացված օպերատորներին (օրինակ՝ «Վեոլիա ջրին»)։

Փոխարենը, կառուցապատողը կաթսայատունը վարձակալությամբ հանձնել է իր իսկ ստեղծած համատիրությանը, որն էլ սկսել է միլիոնավոր դրամների անհասկանալի հավաքագրումներ իրականացնել։ Ավելին՝ համատիրությունը ֆինանսական թափանցիկության վերաբերյալ հարցումներին պատասխանելու փոխարեն դիմում է ապօրինի լծակների։

«Նախկինում տվել եմ տեղեկություն այն մասով, որ ապօրինի ջրանջատում է անում, մեզ իր ծախսերի հետ կապված տեղեկատվություն չի տրամադրում, երբ հարցում ենք անում՝ «զսպում է» ջրանջատում կատարելու սպառնալիքով, մեզ պատժում է՝ մեր ջուրն անջատելով, հոսանքից զրկելով։ Ինչ-որ ահավոր, հայավարի ասած՝ բարդակ վիճակ է իրականում այս շենքի կառավարման մարմնի մոտ։ Համատիրությունը կատարում է տարբեր կոմունալ սպասարկումների հետ կապված իրավախախտումներ, մասնավորապես՝ անջատում է, զրկում է և այլն՝ այս ձևով մեզ զսպելով, որ մենք հարցումներ չանենք, չհետաքրքրվենք, մեր իրավունքները չիրացնենք»,- իրավիճակը ներկայացնում է մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր