211652_close_icon
views-count2051 դիտում article-date 21:54 26-11-2018

Ծառահատում Աէրացիա թաղամասում

Նոյեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենթավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ժորայի թույլտվությամբ Աէրացիա թաղամասի թիվ 1 շենքի բակում ծառ են կտրում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված թաղամասի թիվ 1 և 1/1 շենքերի բակում, 1980 թ. ծնված Սուրեն Ս.-ն ապօրինի հատել է 4 ծառ, իսկ Ժորան 1967 թ. ծնված Գեորգի Մ.-ն է: Ժամը 19.20-ին Սուրեն Ս.-ն ներկայացել է բաժին տվել խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր