211652_close_icon
views-count74272 դիտում article-date 23:00 13-08-2017

Առեղծվածային դեպք Երևանում. Աէրացիա թաղամասից 3 քաղաքացի մարմնի տարբեր մասերում ծակած-կտրած վերքերով տեղափոխվել են հիվանդանոցներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած, ծոծրակային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրեն մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են՝ «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչներ՝ 25-ամյա Արմեն Ալիֆյանը և 18-ամյա Արա Ռուշանյանը, իսկ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվածը Նուբարաշեն թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Հովհաննիսյանն է։ Այնուհետև հիվանդանոց է մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Աերացիա թաղամասի թիվ 6 շենքի բակից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր