211652_close_icon
views-count27219 դիտում article-date 19:10 14-12-2015

Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթի թաղապետարանը «Երևան Ջուր» ընկերության հետ բնակիչներին խոստանում են, որ Աէրացիա թաղամասում համաճարակ չի լինի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Կամո Արեյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 45 հասցեում ապրող (Աէրացիա թաղամաս) մոտ 150 բնակիչ վերջնականապես մոռանան նշված հատվածով անցնող կոյուղաջրերի անմխիթար վիճակի մասին: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Արդեն մի քանի օր է` կոյուղաջրերը գարշահոտությամբ անհանգստացնում են մեզ` բնակիչներիս: 60 տարուց ավելի է` բնակվում ենք նշված տներում ու կոմունիստների ժամանակ, չգիտես ինչու, ում կարճ խելքով որոշվել է, որ նշված հատվածով անցնող կոյուղաջրերի հեռացման խողովակները փակել, ինչի հետևանքով էլ էս օրն ենք ընկել: Մեր միակ հույսը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, քանի որ վարչական շրջանի ղեկավարությունն ու «Երևան Ջուր»-ը ինչքան էլ ուզենան բարի կամք դրսևորեն ու վերացնեն այդ խոտանը, միևնույն է` այն ծախսատար է և մեծ գումարների հետ է կախված ու դրա համար հուսով ենք, որ քաղաքապետը օգնության ձեռք կմեկնի իր բնակչին: Այսօր արդեն պատկան մարմինները այցելել են, ծանոթացել խնդրին ու խոստացել են, որ խնդիրը հնարավոր սահմաններում կլուծեն: Մենք էլ հավատում ենք, թե' Երևանի քաղաքապետարանին, թե' Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությամը և թե' «Երևան Ջուր» ընկերությանը»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի ու Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները այսօր այցելության ժամանակ իրավիճակի մասին անընդհատ հեռախոսով տեղեկություններ էին փոխանցում Երևանի փոխքաղաքապետ Կ. Արեյանին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանին, ինչպես նաև «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Գ. Գրիգորյանին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ թեպետ «Երևան Ջուր» ընկերության իրավասության մեջ չէ այդ խնդիրը լուծելու հարցը, սակայն նրանք դրսևորում են բարի կամք և հսկայական աշխատանքներ են կատարելու` խնդիրը լուծելու ուղղությամբ: Բնակիչներն էլ իրենց հերթին ասում էին, որ մեծ մարդասիրական քայլ է այդ ամենը , եթե խնդիրը վերջնական լուծվի: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր