Ունաի Էմերին պարզաբանել է, թե ինչու Օզիլին չի խաղացրել «Բորնմութի» հետ հանդիպմանը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Բորնմութի» նկատմամբ արտագնա խաղում տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/25/1111037/]հաղթանակը[/url] (2:1):
«Ինչո՞ւ Օզիլը մնաց պահեստայինների նստարանին: Մենք որոշեցինք, որ այդպես ավելի լավ կանցկացնենք հանդիպումը, որը ֆիզիկական մեծ էներգիա և ինտենսիվություն էր պահանջում:
Բայց յուրաքանչյուր խաղացող կարևոր է: Մրցաշրջանի սկզբում մենք ամեն օր խոսում էին մրցունակ լինելու անհրաժեշտության մասին: Մենք պետք է ավելի կազմակերպված լինենք, սակայն մեզ պետք է նաև խաղացողների անհատական վարպետությունը՝ մեր արդյունքները բարելավելու համար:
Նույնն էլ այս խաղի դեպքում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ընթանում խաղը, ինչ հաշիվ է: Ես որոշեցի մեկ այլ տարեբակ կիրառել: Գիտեինք, որ դժվար է այս թիմի հետ խաղալ:
17 հանդիպում մենք չենք պարտվում, սակայն վերջին երեք խաղում մենք ոչ-ոքի խաղացինք: Մենք գիտենք, որ դա անբավարար է մեր նպատակներին հասնելու համար», ասել է Էմերին: