Ունաի Էմերի. Ցանկանում ենք օգնել Օզիլին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ակումբի կիսապաշտպան Մեսութ Օզիլի՝ Գերմանիայի հավաքականից հեռանալու որոշումը:
«Մենք բոլորս էլ ցանկանում ենք օգնել Մեսութին, որպեսզի նա զգա, որ այստեղ իր տունն է, ընտանիքը: Հավաքականում կարիերան ավարտելու որոշում նրա անձնական գործն է և ես այն հարգում եմ:
Նա երկար է մտորել, թե որը իր համար ավելի լավ կլինի, հիմնավորել է իր որոշումը և մենք պետք է նրան աջակցենք», ասել է Էմերին: