Տոմաս Տուհելը մերժել է «Բավարիայի» առաջարկը. նա կարող է փոխարինել Վենգերին
Տոմաս Տուհելը մերժել է «Բավարիայի» առաջարկը՝ դառնալ թիմի հաջորդ մարզիչը:
Գերմանացի մարզիչը մերժել է այդ առաջարկը և մտադիր է այս ամռանը Բունդեսլիգայի սահմաններից դուրս խոշոր ակումբ գլխավորել:
«Բավարիայի» ներկայիս մարզիչ, 72-ամյա Յուպ Հայնկեսը արդեն վաղուց է հայտարարել, որ մտադիրէ մրցաշրջանի ավարտից հետո թողնել պաշտոնը:
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը այդպես էլ չեն կարողացել Տուհելին համոզել գլխավորել ակումբը:
The Guardian-ը հայտնում է, որ Տուհելը կարող է փոխարինել Արսեն Վենգերին, որը գտնվում է «Արսենալի» երկրպագուների համատարած քննադատության տալ, սակայն 44-ամյա մարզիչը տարաձայնություններ ունի «Արսենալի» գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատի հետ, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրա նշանակման համար: