ԱՄՆ-ում ուժեղ փոթորկի պատճառով հարյուրավոր չվերթներ չեղյալ են հայտարարվել
Կիրակի ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում մոլեգնած ուժեղ փոթորկի հետևանքով Չիկագոյում և Քանզասում մի քանի հարյուր չվերթներ չեղյալ են հայտարարվել, այդ մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը:
Վատ եղանակի պատճառով փակվել են նաև որոշ մայրուղիներ։
FlightAware կայքում հրապարակված տվյալների համաձայն, Չիկագոյի Օ'Հարա օդանավակայանը տեղական ժամանակով ժամը 9:00-ից արդեն չեղյալ է հայտարարել 792 չվերթ, ինչպես նաև հետաձգել 426 չվերթ:
124 չվերթ չեղյալ է հայտարարվել նաև Չիկագոյի Միդուեյ օդանավակայանում, իսկ 83-ը՝ հետաձգվել:
Կանզասի միջազգային օդանավակայանը ժամը 9:00-ից չեղյալ է հայտարարել ընդհանուր 188 չվերթ, ևս 35 չվերթ հետաձգվել է ավելի ուշ ժամի: